1 տարում ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշորագույն նավթային ընկերությունների պարտքերը 30%-ով աճել են
Հյուսիսամերիկյան և եվրոպական 15 խոշորագույն նավթարդյունահանող ընկերությունների պարտքը միայն 1 տարում աճել է 30%-ով:
Bloomberg պարբերականի տվյալներով՝ ընթացիկ տարվա մարտի վերջի դրությամբ ադ ընկերությունների մաքուր պարտքը կազմել է 383 մլրդ դոլար՝ ավելանալով 97 մլրդ դոլարով:
Ամերիկյան ExxonMobil ընկերության մաքուր պարտքը հասել է 38.3 մլրդ, բրիտանական BP-ինը՝ 30.6 մլրդ դոլարի, և այդ ամենը՝ «ի շնորհիվ» այս տարվա առաջին եռամսյակում նավթի համաշխարհային գների՝ 27 դոլարից ցած ընկնելու:
Ապագայում սպասվում են աշխատատեղերի, ներդրումային եկամուտների կրճատումներ:
Նախորդ ամիս միջազգային Standard & Poorʼs (S&P) վարկանշային գործակալությունը ExxonMobil Corp.-ի կորպորատիվ վարկային և երկարաժամկետ վարկային վարկանիշը նվազեցրեց AA+-ից մինչև AAA մակարդակ: