Պուտինը Վրաստանի թշնամին չէ. Ն. Բուրջանաձե
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն՝ մեկնաբանելով վարչապետի մամլո-ասուլիսը հայտնել է, որ համաձայն է վարչապետի՝ Վլադիմիր Պուտինի և Միխեիլ Սաակաշվիլիի մասին տված գնահատականի հետ:
«Սա այն դեպքն է , երբ իրոք չեմ կարող քննադատել վարչապետին: Պուտինը Վրաստանի թշնամին չէ: Ես կարող եմ դա ասել, ես նրա հետ հանդիպել եմ և շատ անգամներ զրուցել: Եվ նա Վրաստանի թշնամին չէ: Նա անում է այն, ինչն իր պետության շահերի շրջանակում է»,-ասել է նա: