211652_close_icon
views-count1125 դիտում article-date 09:41 30-12-2014

Վրաստանի իշխանությունները պետք է հանդիպեն Պուտինի հետ հանուն անվտանգության. Բուրջանաձե

Վրաստանն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իրական հնարավորություն, իսկ պաշտոնական Թբիլիսին պետք է օգտվի այդ հնարավորությունից՝ սեփական շահերից ելնելով: Նման կարծիք է հայտնել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հարթելը ոչ թե նրա համար է, որպեսզի Պուտինը ինչ-որ մեկի ընկերը դառնա կամ նվերներ տա, այլ նրա համար, որ Վրաստանն ու Ռուսաստանն ունեն բազմաթիվ հարցեր, որոնցում երկուսի շահերը կարող են համընկնել: Առաջին հերթին, դա Կովկասի անվտանգությունն է: Դա տարանցիկ միջանցքի հարցն է, Ռուսաստանի անվտանգության հարցը՝ այդ թվում ևս»,-մեջբերում է News Georgia-ն Բուրջանաձեի խոսքը:

Նմանատիպ նյութեր