211652_close_icon
views-count1512 դիտում article-date 15:57 29-12-2014

Վրաստանը կարող է ռուսական շուկա արտահանել մեղր, ոչխար ու ձուկ

Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները բանակցություններ են վարում վրացական մեղրը, ձուկը և ոչխարը ռուսական շուկա արտահանելու շուրջ: Այս մաին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը: Ներկայումս Վրաստանը Ռուսաստան է արտահանում ալկոհոլային և հանքային ջուր, միրգ, բանջարեղեն, չիր, համեմունքներ, թեյ և դափնու տերև: Ռուսաստանը Վրաստանի 3-րդ խոշոր առևտրային գործընկերն է համարվում: Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 752,2-ից ավելի միլիոն դոլար, ինչը 11%-ով ավելի է նախորդ տարվա նշված ժամանակահատվածի համեմատությամբ:

Նմանատիպ նյութեր