211652_close_icon
views-count1625 դիտում article-date 17:50 20-06-2014

Վրաստանը պատրաստվում է դեղձ արտահանել ռուսական շուկա

Այս տարի Վրաստանի Կախեթի շրջանի գյուղացիները դեղձի իրացման հետ կապված խնդիրներ չեն ունենա, քանի որ այն կարտահանվի ռուսական շուկա: Այս մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Օթար Դանելիան: «Կարևոր է այն, որ այս տարի ռուսական շուկան բաց է լինելու վրացական շուկայի համար, և գյուղացիներն այլևս մրգի իրացման հետ կապված ոչ մի խնդիր չեն ունենա»,-ասել է նա: Հիշեցնենք, որ ռուսական շուկայի համար վրացական որոշ ապրանքատեսակների և մրգի արտահանումը արգելվեց 2006 թվականին: 2013-ի մայիսին Ռուսաստանը վերականգնեց վրչացական «Բորժոմի» հանքային ջրի ներմուծումը, իսկ հունիսին սկսեց ներմուծել նաև վրացական գինի և կոնյակ: Այս տարվա հունվարի-ապրիլ ամիսներին Վրաստանից Ռուսաստան իրականացվող արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ եռակի անգամ աճել են՝ կազմելով Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալների 9,4 %-ը (87,2 մլն դոլար):

Նմանատիպ նյութեր