3203 դիտում
16:50 29-12-2014
Էդուարդ Շարմազանովի որդին Ձմեռ պապից iPhone 6 է խնդրել, բայց որդու խնդրանքը հոր սրտով չի եղել և նամակի բովանդակությունը փոխել է
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դուստրը Ձմեռ պապիկից գրքեր է խնդրել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ ԱԺ փոխնախագահը:
«Տղաս դեռ առաջին դասարանում է: Նա էլ iPhone 6 է ուզել, բայց բացատրեցինք, որ Ձմեռ պապին նման նվերներ չի բերում: Նա բերում է խաղալիք, գրքեր: Հիմա նա դրանում համոզվել է եւ մենք գիրք կնվիրենք: Ես չեմ ցանկանում, որ երեխաները նյութականացված մեծանան: Ես չեմ ուզում նաեւ, որ իմ երեխաները պաշտոնյայի երեխաներ մեծանան, այլ՝ սովորական երեխաներ: Դրա համար իմ ընտանիքում ամենալավ նվերը գիրքն է, խաղալիքը եւ մանկական Աստվածաշունչը»,- նշեց Է. Շարմազանովը:
Միաժամանակ մաղթեց, որ 2015թ-ին բոլորի ընտանիքներում հնչի մանկան ճիչ եւ բոլորն այնքան աշխատավարձ ստանան, որ իրենց երեխաների ցանկությունները կարողանան ի կատար ածել եւ ստիպված չլինեն երեխաներին ասել, որ Ձմեռ պապիկը չի կարող իրենց այցելել կամ իրենց ցանկացած նվերը նվիրել:
«Նոր տարուն, քանի որ ընտանեկան տոն է, բոլորիս ցանկանում եմ ընտանեկան երջանկություն` սեր, համերաշխություն, առողջություն, ինչո՞ւ չէ, նաեւ ֆինանսական բարեկեցություն»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե ինչպես են դիմավորելու գալիք տարին, պատասխանեց, որ հորից մնացած ավանդույթ կա, որ իր եւ եղբոր ընտանիքները իրենց մայրիկի, կանանց եւ երեխաների հետ մասին Նոր տարին դիմավորում են Ալավերդիում: «Իսկ ուտեստների առումով՝ սովորական հայկական ուտեստներ են: Ես ավելորդ ճոխությանը դեմ եմ: Բայց տատիցս եկած մի ուտեստ կա, որը հիմա մայրս է պատրաստում: Հուսով եմ՝ հետագայում իմ եւ եղբորս կանայք էլ կսովորեն պատրաստել եւ այդպես ավանդույթը կփոխանցվի: Խոսքը մի թխվածքի մասին է, որը «Ծրար» է կոչվում: Նոր տարին ինձ մոտ հիմնականում ասոցացվում է այդ «Ծրարի» հետ»,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Նմանատիպ նյութեր
2561 դիտում
18:04 22-12-2014
Սամարայում երեխան Ձմեռ պապից 1 միլիոն դոլար է ստացել
1169 դիտում
21:13 23-12-2014
Վայոց ձորի երեխաները Ձմեռ Պապից գրքեր են խնդրում
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»