1762 դիտում
17:22 09-01-2015
Փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս-Ախպրաձոր, Վարդենյաց լեռնանցքը, Կապուտան-Հատիս, Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհները
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս-Ախպրաձոր, Վարդենյաց լեռնանցքը, Կապուտան-Հատիս, Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավան գյուղի հատվածը և Աշոցք - Տաշիր ավտոճանապարհները:
ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Նմանատիպ նյութեր
2285 դիտում
23:32 20-01-2016
Ժամը 23.00-ի դրությամբ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոտք - Քարվաճառ և Զովաշեն-Հատիս ավտոճանապարհը
Այս բաժնից
976 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»