211652_close_icon
views-count5601 դիտում article-date 21:27 10-01-2015

Այսօրվանից օրինախախտ միգրանտները կարող են 10 տարով զրկվել Ռուսաստան մուտք գործելու իրավունքից

Ռուսաստանում միգրացիոն կանոնների խախտման խստացված պատժաչափերի արդյունքում ավելի քան 1 միլիոն օտարերկրացիների համար 10 տարով կարող է փակվել մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ են մտնում միգրացիոն օրենսդրության մի շարք փոփոխություններ, համաձայն որոնց Ռուսաստան մուտք գործելու արգելք է սահմանվում այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր կխախտեն օրինական կեցության ժամկետը. նրանք, ովքեր Ռուսաստանում կմնան սահմանված ժամկետից 120 օր ավելի՝ 3 տարով կզրկվեն այդ երկիր մուտք գործելու իրավունքից, 270 օր անօրինական մնալու դեպքում՝ արգելքը 5 տարի է, ավելի քան 360 օրվա դեպքում՝ 10 տարի։ Հիշեցնենք, որ ըստ օրենքի, առանց վիզայի Ռուսաստան մուտք գործած օտարերկրացիները կարող են մնալ այդ երկրում 180 օրվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր։ Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռամադանովսկին զգուշացրել է, որ նոր խստացման արդյունքում ավելի քան 1 միլիոն օտարերկրացիների համար 10 տարով կարող է փակվել մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Ըստ պաշտոնյայի, օրինախախտների մեծ մասը ԱՊՀ երկրներից են։

Նմանատիպ նյութեր