2240 դիտում
20:58 20-01-2015
Ի հիշատակ Ավետիսյանների՝ Էջմիածնում՝ քաղաքապետի գլխավորությամբ եւս մոմավառություն անցկացվեց
Ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի եւ հունվարի 12-ի Գյումրիի ոճրագործության զոհ՝ Ավետիսյանների ընտանիքի, մոմավառություն անցկացվեց նաեւ Էջմիածնում: Միջոցառման նախաձեռնողը քաղաքապետին կից ուսանողական խորհուրդն էր։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը փոխանցում է, որ միջոցառմանը մասնակցում էր նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը իր զավակների հետ:
Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խորը վշտով [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/19/40202/]հայտնել էր[/url], որ հիվանդանոցում մահացել է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը: Փոքրիկ Սերյոժան ապրելու համար պայքարեց 7 օր: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ հայտնել էին, որ հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: «Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»,- փոխանցել էին հիվանդանոցից:
Այսօր` հունվարի 20-ին, Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/20/40338/]տեղի ունեցավ[/url] փոքրիկի հոգեհանգիստը, իսկ հուղարկավորությունը տեղի կուեննա հունվարի 21-ին:
Նմանատիպ նյութեր
5593 դիտում
16:24 13-01-2015
Մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի
12497 դիտում
20:53 13-01-2015
Մոմավառություն Երևանում. հարգանքի տուրք՝ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2784 դիտում
22:26 16-01-2015
Մոմավառություն Լոռիում՝ նվիրված Ավետիսյանների հիշատակին
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»