211652_close_icon

Փորձաքննության տվյալներով՝ AirAsia-ի ինքնաթիռը պայթել է օդում

views-count1725 դիտում article-date 20:12 14-01-2015
Ջավայի ծովում կործանված մալայզիական ինքնաթիռի բեկորների ուսումնասիրության տվյալներով՝ ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, պայթել է օդում, հայտնում է Reuters գործակալությունը: Փորձագետների խոսքով՝ բեկորների անալիզը ցույց է տվել, որ մինչեւ ջուրը ընկնելը ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել: Ավելի վաղ փրկարարները ջրից հանել էին իննքաթիռի «սեւ արկղերը»: Դրանցից մեկը լավ վիճակում է գտնվում: Այն ուղարկվել է Ջակարտա՝ ուսումնասիրության նպատակով:

Նմանատիպ նյութեր