211652_close_icon

«Բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի՝ պարտավորությունները չկատարելու համար. Հայոց Աշխարհ

views-count1745 դիտում article-date 09:11 14-01-2015
«Հայոց աշխարհ» թերթը գրում է, որ արտադրող կայաններին և ծառայություններ մատուցած ընկերություններին վճարումներ ժամանակին չկատարելու համար «Բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերությունը հերթական անգամ կտուգանվի: Էլեկտրաէներգիայի սակագների վերջին բարձրացմանը հաջորդած արդեն երկրորդ ամսում ՀԷՑ–ը չի կարողացել ժամանակին կատարել ստանձած պարտավորությունները: Հաշվի առնելով ուշացումները և ֆինանսական այլ խնդիրները՝ անցած տարվա նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ: Այսօր հրավիրված նիստում հանձնաժողովը պատրաստվում է հերթական անգամ պատժել հէցերին՝ պարտավորությունները ժամանակին չկատարելու համար: Նախատեսվում է ընկերությանը տուգանել 10 մլն դրամի չափով: Կատարված ուսումնասիրության հիման վրա հանձնաժողովի աշխատակազմը հանգել է եզրակացության, որ «սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ընկերության հատուկ հաշին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր