211652_close_icon
views-count2313 դիտում article-date 12:52 14-01-2015

14 տարի առաջ Կրասնոյարսկի երկրամասում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրած հետախուզվողին հայտնաբերեցին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում

Հունվարի 13-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 2001 թ. հոկտեմբերի 12-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Նազարով քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 318 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ հետախուզվող, 1970 թ. ծնված Համլետ Վ.-ին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր