Ա.Յացենյուկը կոչ է արել ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություններ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը խնդրել է միջազգային հանրությանը հարավ-արևելքում գտնվող ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ:
Նա չի մանրամասնել, թե ինչ տեսակի և որ միջազգային կառուցներին է ուղղված իր այդ կոչը:
Հայտնի է նաև, որ նա դիմել է երկրի Արդարադատության նախարարությանը, Գլխավոր դատախազությանը և Անվտանգության ծառայությանը միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան դատավարությունից հետո իրավաբանորեն ԼԺՀ-ն ևԴԺՀ-ն ճանաչելու որպես ահաբեկչական կառույցներ: