Մահմեդականները «ֆանատիզմի» գլխավոր զոհերն են. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելույթ ունենալով Փարիզի մահմեդական հաստատություններից մեկում, հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտպանելու է բոլոր կրոնները:
Միաժամանակ, երկրի ղեկավարն ընդգծել է, որ մահմեդականները հանդիսանում են «ֆանատիզմի» գլխավոր զոհերը:
Օլանդը վստահություն է հայտնել, որ մահմեդականությունը եւ դեմոկրատիան հակադիր հասկացություններ չեն, եւ մահմեդական համայնքը միաժամանակ կարող է լինել դեմոկրատական;