Ամերիկան հայտնաբերել են մահմեդականները. Ռ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնում է, որ Ամերիկան հայտնաբերել է ոչ թե Քրիստոփոր Կոլումբոսը, այլ՝ մահմեդականները:
Ըստ նրա՝ իսլամական ծովագնացները Ամերիկա են մեկնել դեռևս XII դարում:
«Մահմեդականները հայտնաբերել են Ամերիկան 1178թ-ին», - ասել է Թուրքիայի նախագահը՝ իսլամական համայնքների ղեկավարների հանդիպմանը Լատինական Ամերիկայում:
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ երբ Կոլումբոսը ժամանել է «Նոր Աշխարհ», այնտեղ արդեն մզկիթ է կառուցված եղել: