211652_close_icon
views-count2712 դիտում article-date 22:26 16-01-2015

Մոմավառություն Լոռիում՝ նվիրված Ավետիսյանների հիշատակին

Գյումրիում կատարված սահմռկեցուցիչ ոճիրը անասելի ծանր է անդրադարձել նաև Լոռու ազգաբնակչության վրա: Մարդիկ դատապարտում են կատարված հանցագործությունը, իրավապահ մարմիններից պահանջում անաչառ հետաքննություն, հանցագործի նկատմամբ` խստագույն պատիժ: Դեպքի կապակցությամբ հունվարի 14-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում և Հայքի հրապարակում կատարվել է մոմավառություն, որին մասնակից են դարձել հարյուրավոր վանաձորցիներ: Ե՛վ եկեղեցում, և՛ Հայքի հրապարակում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստի արարողություն, տեղեկացնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր