211652_close_icon
views-count1194 դիտում article-date 18:43 19-01-2015

«Բոկո Հարամ»-ի զինյալները Կամերունի բնակիչների են առեւանգել

Նիգերիական «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները հարեւան Կամերունում 60 մարդու են առեւանգել: Կամերունի իշխանությունների տվյալներով՝ զինյալներն անցել են սահմանը եւ հարձակվել մի քանի գյուղերի վրա եւ սպանել մի քանի բնակչի: Առեւանգվածների թվում երեխաներ կան: «Բոկո Հարամ»-ն իր վերահսկողության տակ է առել Նիգերիայի հյուսիսի մի շարք գյուղեր ու քաղաքներ, եւ սպառնում է հերթական ահաբեկչությունները կազմակերպել նաեւ Կամերունում:

Նմանատիպ նյութեր