Նիգերիայի բանակը դուրս է մղել ջիհադիստներին Բագա քաղաքից
Նիգերիայի բանակը հաղորդել է, որ հաջողվել է Բագա քաղաքում հաջողվել է վերահսկողություն սահմանել: Հիշեցնենք, որ Բագայի հարյուրավոր բնակիչներ հունվարին սպանվել էին «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման կողմից:
Ըստ նիգերիացի զինվորականների՝ քաղաքի համար պայքարի արդյունքում եղել են նաև բազմաթիվ զոհեր: Սակայն, ըստ Amnesty International-ի, գրավելով Բագան՝ ջիհադիստները սպանել էին մոտ 2000 մարդ, իսկ ըստ Նիգերիայի իշխանությունների՝ այդ թիվը 150 է: