211652_close_icon
views-count3392 դիտում article-date 10:36 20-01-2015

Պանկիսի կիրճում տեղի է ունեցել ակցիա՝ ընդդեմ Charlie Hebdo-ի

Վրաստանի Կախեթի շրջանում գտնվող Պանկիսի կիրճում երեկ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որն ուղղված էր ֆրանսիական Charlie Hebdo երգիծաթերթի դեմ: Կիրճի վարչական կենտրոնի՝ Դուիսի գյուղի բնակիչները, որոնց մեծ մասը չեչեն-կիստիններ են, բողոքել են Մուհամեդ մարգարեին ծաղրելու դեմ՝ հայտարարելով, որ ֆրանսիացի երգիծաբանները վիրավորում են իրենց կրոնական զգացմունքները: Ավելի ուշ նրանց են միացել կիրճի մյուս 7 գյուղերի մուսուլման բնակիչները:

Նմանատիպ նյութեր