211652_close_icon
views-count949 դիտում article-date 12:38 20-01-2015

Ուղևորուհու դրամապանակը գողացողին հայտնաբերեցին

Հունվարի 13-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 8 համարի երթուղային միկրոավտոբուսում գողացել են ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 88.000 դրամ, բանկային քարտեր` պատճառելով 98.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հունվարի 19-ին, ժամը 17.30-ին, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, Յան Ռայնիսի փողոցից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1960 թ. ծնված Աբրահամ Ք.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր