211652_close_icon
views-count797 դիտում article-date 15:56 20-03-2015

Ուղևորուհու դրամապանակը գողացողին հայտնաբերեցին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին: Պարզվել է, որ նա թիվ 39 երթուղու ավտոբուսում 1974 թ. ծնված Կարինե Գ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել են բանկային քարտեր և 24.800 դրամ: Գողոնն առգրավվել է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր