211652_close_icon
views-count1473 դիտում article-date 11:56 16-02-2015

Ուղևորուհու դրամապանակը գողացողին հայտնաբերեցին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Պարզվել է, որ փետրվարի 13-ին, ժամը 18.30-ին, նա թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր: Տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր