211652_close_icon
views-count2245 դիտում article-date 15:38 23-01-2015

Ոչ ոք չի ընդունի այս պատիժը, հարգելի դատարան, լինեմ ես, դուք, թե Վարդան Պետրոսյանը. պաշտպան

Դերասան Վարդան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է: Այստեղ անգամ օբյեկտիվության նշույլ չկա: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր ճառում հայտարարեց դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Ինչպես հայտնում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, պաշտպանը նաեւ նշել է, որ անհիմն է նաև այն, որ Վարդան Պետրոսյանը 1 տարի և 4 ամիս է, պահվում է կալանքի տակ: «Հարգելի դատարան, այս դատաքննության ընթացքում ներկայացրել ենք փաստեր, որնք հիմնավորում են պաշտպանյալիս անմեղությունը: Ոչ ոք չի ընդունի այս պատիժը, հարգելի դատարան, լինեմ ես, դուք, թե Վարդան Պետրոսյանը, քանի որ այն չի արել: Չարածի համար անձին անգամ 1 օր զրկել ազատությունից անօրինական է»,-ասել է Ն. Բաղդասարյանը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է դերասան Վ. Պետրոսյանի գործով դատական նիստը, ում համար մեղադրողը պահանջել էր 6 տարի 6 ամիս ազատազրկում: Ներկաները սպասում են, որ Վարդան Պետրոսյանը հանդես կգա վերջին խոսքով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նմանատիպ նյութեր