211652_close_icon
views-count1212 դիտում article-date 19:44 24-01-2015

«Բոկո Հարամ»-ի զինյալները Նիգերիայում գյուղ են այրել

Նիգերիայում անջատողական « Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Մայդուգուրի քաղաքի մոտակայքում գտնվող գյուղերից մեկի վրա և կրակ են բացել բնակիչների ուղղությամբ: Հարձակման արդյունքում аվելի քան 15 մարդ զոհվել է: Լրատվամիջոցները հայտնել են, որ այս հարձակումը կապված է նախագահ Գուդլակ Ջոնաթանի այցի հետ, որն իր քարոզարշավն է սկսում նախագահական ընտրություններից առաջ: Տեղական իշխանությունները կոչ են արել բնակիչներին հարգանքով ընդունել նախագահին՝ չնայած որ վերջերս տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ կոչերով՝ պաշտպանել խաղաղ բնակիչներին «Բոկո Հարամ» խմբավորման զինյալների հարձակումներից:

Նմանատիպ նյութեր