211652_close_icon
views-count3198 դիտում article-date 16:59 01-04-2017

«Բոկո Հարամ»-ի զինյալները Նիգերիայում 2 տասնյակ երիտասարդ աղջիկների են առևանգել

«Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորման գրոհայինները շարունակում են երիտասարդ աղջիկների առևանգումները Նիգերիայում։ Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը, հղում անելով եղի բնակիչներին, այս անգամ ահաբեկիչները զինված հարձակում են իրականացրել երկրի հյուսիս-արևելյան մասում գտնվող գյուղերից մեկի վրա և առևանգել 18 աղջիկների, որոնց մեծ մասն անչափահասներ են։ Եվս 4-ին առևանգել են, երբ նրանք փորձել են թաքնվել։ Բոլոր առևանգվածներին նրանք տեղափոխել են Mamman Nur ճամբար, որտեղ տեղակայվել են իրենք՝ ահաբեկիչները։ Բացի այդ, սպանվել է տեղի հովիվը, ով հրաժարվել է պահանջված գումարը տալ՝ աղջիկներին ազատ արձակելու համար։

Նմանատիպ նյութեր