Ռուսաստանի վրա ամերիկյան ճնշումը միայն կմեծանա. Բարաք Օբամա
ԱՄՆ-ը մտադիր է շարունակել պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի հանդեպ: Բարաք Օբաման նշել է, որ կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այն բանից հետո, երբ հրթիռակոծվել է Մարիոպուլը:
Իսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մարիոպուլին հարվածներ հասցնելու մեջ պատասխանատու է համարում ռուսամետ ապստամբներին:
Քերին հայտարարել է, որ «Ռուսաստանի վրա ամերիկյան և միջազգային ճնշումը միայն կմեծանա», եթե Ռուսաստանը չդադարեցնի Դոնբասի ռուսամետ ապստամբներին ցուցաբերվող աջակցությունը: