Իրաքի բանակը Միկդադիա քաղաքից դուրս է մղել իսլամիստներին
Իրաքի Միկդադիա քաղաքում՝ Բաղդադից 80 կմ հյուսիս, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների եւ Իրաքի բանակի միջեւ բախումներ են տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել են 50 բանակայիններ եւ շիիթական շարժման ներկայացուցիչներ: Մարտից հետո բանակայինները հայտնաբերել են իսլամիստ-զինյալների 15 դի:
Իրաքի բանակին հաջողվել է իսլամիստներին դուրս մղել քաղաքից: Ավելի վաղ «Իսլամական Պետություն» խմբավորման զինյալները հայտարարել էին, որ իրենք են վերջին օրերին Միկդադիայում եւ Բաղդադի եւս մի քանի վայրերում պայթյուններ կազմակերպել: