1296 դիտում
19:29 28-01-2015
Որպես սահմանամերձ մարզի բնակիչներ, մենք լավ ենք գիտակցում խաղաղության գինը. Վայոց ձորի մարզպետ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասվում է.
«Բանակի օր արտահայտությունը նվիրական զգացումներ ու հպարտություն է առաջացնում բոլորիս հոգիներում, միևնույն ժամանակ կոչում մեծ պատասխանատվության՝ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունն իրականացնող ազգի քաջարի զավակների հանդեպ:
Այսօր արժանիորեն մեր բանակը կրում է Արցախյան ազատամարտի հաղթանակի դափնին, որն ուժ ու կորով, հայրենիքի սահմաններն անառիկ պահելու հաստատակամություն է հաղորդում հայոց բանակի զինվորներին և բանակի շարքերը համալրող նորակոչիկներին:
Որպես սահմանամերձ մարզի բնակիչներ, մենք լավ ենք գիտակցում խաղաղության գինը և անսահման հոգատարությամբ ենք վերաբերում զինվորական հագուստ կրող յուրաքանչյուր ծառայողի, որպես երախտագիտություն մեր խաղաղ կեցության ու կյանքի բնականոն գործունեության:
Հայ զինվոր, քեզ ամուր առողջություն, ամրակուռ բազուկ, անսասան կամք, հոգու արիություն»:
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
20:41 21-12-2023
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչություն
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»