211652_close_icon
views-count1031 դիտում article-date 15:28 28-01-2015

Իտալիայում մաֆիայի հետ կապ ունենալու կասկածանքով 160 մարդ է ձերբակալվել

Իտալիայում մաֆիայի հետ կապ ունենալու մեղադրանքով 160 մարդ է ձերբակալվել: Հունվարի 28-ին ոստիկանության կողմից երկրի հյուսիսային Ապենին-Էմիլի-Ռոմանյե, Լոմբարդինի, Պյեմոնտե, Վենետո շրջաններում խոշոր օպերացիա է իրականացվել: Ոստիկանությանը հաջողվել է պարզել իտալական հանցագործ խմբավորման կազմակերպության, այսպես ասած «Ндрангета»-ի մասնակցությունը օրինական բիզնեսում, որի օգնությամբ անօրինական փողեր են լվացվել: Ավելին, հանցագործությունների աշխարհագրությունը ավելի է ընդլայնվել դեպի Գերմանիա և Ավստրալիա, այդ թվում նաև Սան-Մարինոյի հանրապետություն: «Աէմիլիա» անվանումով օպերացիան իրականացվել է Բոլոնիա և հարավային Կատանձարո քաղաքների մաֆիայի դեմ պայքարի վարչության հետ համատեղ:

Նմանատիպ նյութեր