10494 դիտում
22:20 18-01-2018
Իտալիայում չինական մաֆիայի 33 անդամ է ձերբակալվել
Իտալիայի ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացրել չինական մաֆիայի դեմ պայքարում, ձերբակալվել է 33 մարդ: Հանցավոր խումբը վերահսկում է Եվրոպայում խոշորագույն քաղաքների փողոցներում անօրինական առևտուրը, ինչպես նաև կեղծված ապրանքների առաքումը Չինաստանից, մասնավորապես՝ հագուստ, կոշիկ և «բարձրորակ» պարագաներ: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/01/18/chinese-mafia]euronews[/url]-ը:
Հետաքննությունը սկսվել է 2011 թվականին: «Չինական բեռնատար» ծածկանունով գործողությունը ղեկավարել է Մաֆիայի դեմ պայքարի Ֆլորենցիայի վարչությունը: Գործողությանը ներգրավվել են Իտալիայի 130 իրավապահներ, ինչպես նաև գործընկերներ Ֆրանսիայից և Իսպանիայից:
Չինաստանից Եվրոպա մուտք գործող կեղծված ապրանքների 85%-ը ներկրվում են Չինաստանից: Աշխարհում կեղծված ապրանքների ընդհանուր ծավալը գերազանցում է 1.7 տրիլիոն դոլարը:
Նմանատիպ նյութեր
1576 դիտում
17:30 16-07-2015
Ամերիկացի սենատոր Ռիչարդ Բլյումենտալ. ՖԻՖԱ-ին մաֆիայի հետ համեմատելը վիրավորական է հենց մաֆիայի համար
1394 դիտում
12:57 10-12-2014
Իտալիայում մաֆիայի հետ կապ ունենալու համար 61 մարդ է ձերբակալվել
962 դիտում
15:28 28-01-2015
Իտալիայում մաֆիայի հետ կապ ունենալու կասկածանքով 160 մարդ է ձերբակալվել
Այս բաժնից
484 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
499 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար