Իրանը կարող է դառնալ Սիրիայի ճգնաժամի լուծման մի մասնիկ
ԱՄՆ-ի վարչակազմը գտնում է, որ Իրանը կարող է լինել Սիրիայի ճգնաժամի լուծման դիվանագիտական գործընթացի մի մասը, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը, փոխանցում է Ria Novosti-ն:
«Նույնիսկ Սիրիայի նախագահի ռեժիմի աջակցության հարցում ունեցած տարաձայնություններով հանդերձ՝ մենք գտնում ենք, որ Իրանը կարող է դառնալ սիրիական դիվանագիտական կարգավորման մասը»,-ասել է Ռոդսը մամլո ասուլիսի ժամանակ;
Նրա խոսքով՝ դա կարող է իրագործվել քննարկումների միջոցով միայն, որոնք անցկացվում են Վիեննայում, իսկ սիրիական հակամարտության դիվանագիտական լուծումըտ համապատասխանում է տարածաշրջանի շահերին: