211652_close_icon
views-count1284 դիտում article-date 20:16 29-01-2015

ՙԷբոլա՚-ն նահանջում է. ԱՀԿ

ՙԷբոլա՚ վիրուսը, որն Աֆրիկայում մոտ 9 հազար մարդու կյանք խլեց, գրեթե ՙնահանջել՚ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին 7 օրում գրանցվել է վարակվածության ընդամենը 99 դեպք: Նման նվազ ցուցանիշ 2014 թվականից ի վեր առաջին անգամ է գրանցվում: ԱՀԿ-ի պայքարի միջոցներն ուղղված են ՙԷբոլա՚-ի հետագա տարածումը կանխելուն եւ վարակվածներին համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելուն: Լիբերիայի իշխանությունների տվյալներով էլ՝ երկրում պաշտոնապես հաստատված է վիրուսով վարակվելու 5 դեպք:

Նմանատիպ նյութեր