211652_close_icon
views-count6225 դիտում article-date 19:40 29-01-2015

Աշխարհի «ամենաթանկ» ժամանակակից լուսանկարչի աշխատանքները. ֆոտոշարք

Հայտնի գերմանացի լուսանկարիչ Անդրես Գուրսկին մեծ մասշտաբով համայնապատկերների վարպետ է, որոնք, հիմնականում, անհասանելի բարձր կետից են արված: Իր աշխատանքների գեղեցկությանը զուգահեռ, լուսանկարիչը կարող է հպարտանալ նաեւ որակով, քանի որ դրանք մշակում է համակարգչով` առավել մաքրություն ապահովելու համար: Վարպետի «Ռեյն II» լուսանկարը աշխարհի ամենաթանկարժեք նկարն էր դարձել: Այն Christie’s աճուրդում 2011 թ-ին վաճառվել էր 4,3 մլն դոլարով, որը աճուրդի պատմության մեջ նույնպես ամենաթանկարժեքն էր ճանաչվել: Նկարի համար մի ամբողջ կարողություն ներդրած գնորդը ցանկացել էր գաղտնի մնալ: Ներկայացնում ենք աշխարհի «ամենաթանկ» ժամանակակից լուսանկարչի աշխատանքները՝ ֆոտոշարքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր