211652_close_icon

Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը

views-count1031 դիտում article-date 17:15 30-01-2015
Հունվարի 30-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ արվեց տարեսկզբից Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներին և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքներին։ Նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը քննարկեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր