211652_close_icon
views-count7395 դիտում article-date 11:45 31-01-2015

Ծխելը պետք է թողնել աստիճանաբար. գիտնականներ

Կոպենհագենի համալսարանի գիտնականները հետազոտություններ են անցկացրել և պնդում են, որ ավելի հեշտ և ճիշտ է ծխելն աստիճանաբար թողնելը: Ըստ նրանց՝ հարկավոր է ամեն օր 1 գլանակ պակաս ծխել: Հետազոտության ընթացքում նրանք սկանավորել են ծխող մարդու ուղեղը և հետևել ուղեղի արձագանքին: Պարզվել է, որ տվյալ պահին ուղեղում թթվածնի կտրուկ նվազում է առաջանում, ինչպես նաև 17%-ով վատթարանում է ուղեղի արյան շրջանառության աշխատանքը: Ծխելուց կտրուկ հրաժարվելուց մի քանի ժամերի ընթացքում մարդու մոտ, կարելի է ասել, իսկական տկարամտություն է առաջանում: Միևնույն ժամանակ, ըստ նրանց, ծխելուց աստիճանաբար հրաժարվելու դեպքում ուղեղի աշխատանքը չի խաթարվում:

Նմանատիպ նյութեր