2762 դիտում
16:42 30-10-2015
Ինչպես հեշտությամբ թողնել ծխելը
ԼՂՀ Շուշի, Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ և Ասկերան քաղաքաներում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին անցկացվեցին հակածխախոտային իրազեկման ակցիաներ: Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ իրազեկման ժամանակ ոչ թե շեշտը դրվում էր նրա վրա, թե ծխելու հետևանքով ինչ հիվանդություններ են առաջանում, այլ այն հարցի վրա, թե ինչպես կարելի է հեշտությամբ թողնել ծխելը:
«Առողջ օրգանիզմ՝ առողջ սերունդ» խորագրով ծրագիրն իրականացրեց «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն է ԼՂՀ-ի 5 քաղաքների բնակչության շրջանում բարձրացնել իրազեկության մակարդակը ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակարության վերաբերյալ՝ բուկլետների և պոստերների միջոցով։
Ինչպես տեղեկացրեց «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գոռ Սարգսյանը, տպագրվել և բնակչության շրջանում բաժանվել են ծխախոտի կանխարգելման և իրազեկության վերաբերյալ 4000 բուկլետներ և 1500 պոստերներ, որոնք տրամադրվել են ԼՂՀ-ի Շուշի, Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ և Ասկերան քաղաքների սպասարկման հաստատություններին (խանութներ, սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, բջջային օպերատորներ), կրթական հաստատություններին (ԲՈՒՀ-եր, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, դպրոցներ)։ Գոռ Սարգսյանը շեշտեց. «Դպրոցներ այցելել ենք այն պատճառով, որ ծխելը` որպես վնասակար սովորություն դարձնելու հարցում առաջին քայլերն արվում են հենց դպրոցական տարիքում, ուստի աշակերտների շրջանում իրազեկման աշխատանքներ ենք տարել:
Իսկ քանի որ ծխելը` որպես վնասակար սովորություն ամրապնդվում է բանակում, այցելել ենք նաև զորամասեր»:
Գոռ Սարգսյանի տեղեկացմամբ` ԼՂՀ-ում նշված հարցերում տեղեկատվության պակաս կար, ուստի բնակչությունը հետաքրքրված էր այս թեմաներով. «Մենք չէինք տեղեկացնում միայն, թե ծխելու արդյունքում ինչ հիվանդություններ են առաջանում, այլ մարդկանց տեղեկացնում էինք, թե ինչի արդյունքում է ծխելու ցանկություն առաջանում և ինչպես կարելի է հեշտությամբ թողնել ծխելը»:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
7395 դիտում
11:45 31-01-2015
Ծխելը պետք է թողնել աստիճանաբար. գիտնականներ
2911 դիտում
17:15 29-09-2014
Ինչպես հեշտությամբ մատի վրայից հանել դուրս չեկող մատանին. տեսանյութ
2635 դիտում
23:24 26-11-2014
Ինչպես հեշտությամբ մագլցել բարձր ծառը. տեսանյութ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»