211652_close_icon
views-count2933 դիտում article-date 16:35 06-02-2015

Ուկրաինան խնդրել է հանձնել Յանուկովիչին

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Ռուսաստանին է դիմել՝ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին հանձնելու խնդրանքով: Այս մասին Գերագույն Ռադայում ելույթի ժամանակ հայտնել է գլխավոր դատախազ Վիտալի Յարեման: Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վ. Յանուկովիչը հեռացվել էր իր պաշտոնից անցած տարվա փետրվարի վերջին՝ Կիևում տեղի ունեցած մասսայական ցույցերից հետո: Այդ ժամանակ Յանուկովիչին և մի շարք այլ պաշտոնյաներ մեղադրվել էին խաղաղ բնակչության մասսայական սպանություների մեջ և միջազգային հետախուզում հայտարարել: Նշենք, որ Յանուկովիչի գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն չկա, վերջին անգամ նա մամլո ասուլիս է տվել ՌԴ Ռոստով քաղաքում:

Նմանատիպ նյութեր