211652_close_icon
views-count1549 դիտում article-date 13:35 26-03-2016

Եվրոդատարանի որոշմամբ Ուկրաինան երկրի նախկին նախագահ Յանուկովիչին կվերադարձնի 240 հազար եվրո

Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա որդիների՝ Ալեքսանդր և հանգուցյալ Վիկտոր Յանուկովիչների, ըստ որի Ուկրաինայի իշխանությունները վերջիններիս պետք է վերադարձնեն մոտ 240 հազար եվրոն՝ կապված նրանց ունեցվածքի վրա դրված կալանքի և հայցային ծախսերի հետ, հաղորդում է rosbalt.ru-ն: «Ուկրաինական իշխանությունների խնդրանքով ԵՄ խորհուրդը մի շարք անհիմն կալանքի տեսքով պատժամիջոցներ է կիրառել, սակայն երաշխավորել է դատարանում նման որոշման բողոքարկումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը: Հիշեցնենք, որ 2014 թ-ի փետրվարին, Եվրամայդանի բռնկման թեժ պահին Վիկտոր Յանուկովիչը լքեց երկիրը: Ավելի ուշ Գերագույն Ռադան նրան հեռացրեց պաշտոնից, փոփոխեց Սահմանադրությունը և նոր նախագահական ընտրություններ նշանակեց, որում հաղթանակ տարավ ներկայիս նախագահը՝ Պյոտր Պորոշենկոն:

Նմանատիպ նյութեր