Նավթի համաշխարհային գները աճել են
Brent տեսակի հյուսիսծովյան նավթի գինը այսօր առավոտյան Լոնդոնի ICE բորսայում բարձրացել է 0.57%-ով՝ կազմելով 67,24 ԱՄն դոլար՝ 1 բարելի դիմաց:
Ինչ վերաբերում է WTI տեխասյան թեթև նավթին,ապա նրա գինը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0,81%-ով և կազմել 61,24 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
Սպասվում է, որ այսօր ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը երկրի նավթայինպաշարների մասին նոր զեկույց կհրապարակի: Վերլուծաբանները սպասում են նավթի արդյունահանման ծավալների կրճատում, ինչը թույլ կտա ազդել նավթային գերհագեցած շուկայի վրա: