Հզոր՝ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի և Արգենտինայի սահմանին
Չիլիի և Արգենտինայի սահմանին նախօրեին գրանցվել է հզոր երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6,9 մագնիտուդ:
Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 209 կմ խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: