712 դիտում
12:48 13-02-2015
ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարարն Էշթոն Կարտերն է
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է նախագահի կողմից Էշթոն Կարտերին պաշտպանության նախարար նշանակելու առաջարկը: Նախկինում 60-ամյա Կարտերը զբաղեցրել է փոխնանարարի պաշտոնը:
2009-2011թ-ին նա ղեկավարել է զինված ուժերի համար ռազմամթերիքի ձեռքբերման և գնումների բաժինը:
Կարտերը հանդես է գալիս ԱՄՆ-ի ռազմական բյուջեի ավելացման առաջարկով, նոր ռազմամթերքի գների նվազմանն ուղղված աշխատանքներով, և կողմնակից է ԱՄՆ-ի զորքերի՝ շուտափույթ նոր ռազմամթերքով և նորագույն տեխնոլոգիաներով ապահովելուն:
Ներկայացուցչական լսումների ժամանակ նա հայտնել է, որ ավելի շատ կողմ է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենք տրամադրելուն: Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պետք է շարունակի Ռուսաստանի վրա տնտեսական և քաղաքական միջոցներով ճնշումներ գործադրել:
Ի դեպ՝ Կարտերը Օբամայի նախագահության օրոք արդեն 4-րդ պաշտպանության նախարարն է:
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
13:09 06-02-2014
ԵՄ-ը պատրաստ է ֆինանսապես աջակցել Ուկրաինային. Էշթոն
1139 դիտում
21:21 10-02-2014
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ուկրինայում քաղաքական գործընթացին․ Էշթոն
870 դիտում
17:40 22-02-2014
Ուկրաինայի նախագահական ընտրություններին պետք է գրագետ նախապատրաստվել․ Էշթոն
Այս բաժնից
898 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4354 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1285 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար