2200 դիտում
09:49 15-02-2015
Նովոսիբիրսկում ֆերմերը խոտի դեզը լցրել է «Սբերբանկ»-ի դիմաց
Նովոսիբիրսկի Կույբաշեւ քաղաքում մի ֆերմեր մեծ քանակության խոտի դեզ է լցրել «Սբերբանկ»-ի մասնաճյուղի մուտքի դիմաց: Բացի այդ, տղամարդը տեղադրել է երկու ցուցանակ հետեւյալ գրություններով` «Բանկերը ժողովրդի թշնամին են», «Վերջ վարկային ստրկությանը»:
Լրագրողների հետ զրույցում ֆերմերն ասել է, որ բանկի մուտքի մոտ սպասել է մեկ ժամ, եւ այդպես էլ ոչ մեկ չի հետաքրքրվել իր արարքի պատճառով:
Տեղեկություններ կան, որ ֆերմերը վարկային խնդիր ունի բանկի հետ: «Սբերբանկ»-ը կատարվածից հետո դիմել է ոստիկանություն եւ ֆերմերի կողմից ընկերության վարկանիշը ոտնահարելու բողոք ներկայացրել: Ֆերմերին սպառնում է տուգանք` 10-20 հազար ռուբլու չափով:
Նմանատիպ նյութեր
3559 դիտում
13:45 17-11-2016
Մոնեի «Խոտի դեզը» կտավը վաճառվել է ռեկորդային՝ 81,4 մլն դոլարով
Այս բաժնից
907 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
916 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4372 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին