211652_close_icon
views-count2919 դիտում article-date 22:02 16-02-2015

Վիկտորյա Նուլանդը փետրվարի 18-ին կժամանի Հայաստան

Այսօր՝ փետրվարի 16-ին, մեկնարկել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի` եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդի տարածաշրջանային այցն Ադրբեջան, Վրաստան, իսկ փետրվարի 18-ին՝ նաև Հայաստան: Նախատեսվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կհանդիպի իշխանության, քաղաքացիական հասարակության և երիտասարդության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի և ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական և ժողովրդավարական կապերին առնչվող հարցեր: Անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

Նմանատիպ նյութեր