Վիկտորյա Նուլանդը ժամանում է Ուկրաինա
Ուկրաինա է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը: Այս մասին հայտնում է ZN.UA-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտին:
Վերջինիս տարածած հայտարարությունում նշված է, որ Նուլանդը հանդիպումներ է ունենալու ուկրաինացի բարձրաստիճան անձանց հետ և քննարկելու է բարեփոխումների իրագործման հարցում ԱՄՆ-ին օգնության հարցը, Ուկրաինայի արևելքի հակամարտության կարգավիճակն ու ԱՄՆ-ի անունից աջակցություն է հայտնելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Նուլանդի ուկրաինական այցը տեղի է ունենում ռուսամետ անջատողականների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին նոր հաղորդագրությունների ֆոնին: