211652_close_icon
views-count1158 դիտում article-date 22:22 06-02-2014

Վիկտորյա Նուլանդը երկօրյա այցով ժամանել է Կիև

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը երկօրյա այցով ժամանել է Ուկրաինա: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` հղում անելով ԱՄՆ-ի դեսպանատան մամլո ծառայությանը: Կիևում Նուլանդը հանդիպումներ կունենա նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ԱԳՆ լեոնիդ Կոժարայի և ընդդիմության ղեկավարների հետ: ԱՄՆ-ը դեսպանատանը ընդգծել են, հանդիպումների ընթացքում Նուլանդը քննարկելու է Ուկրաինայում տիրող ներկայիս իրադրությունը: Ուրբաթ պետքարտուղարի տեղակալը մամլո ասուլիս է անցկացնելու: Հիշեցնենք, որ դեկտեմբերին նա ժամանել էր Կիև, որի ընթացքում հանդիպել էր Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ: Նա նաև եղել է Կիևի Անկախության հրապարակում, որտեղ շբվել է ցուցարարների հետ:

Նմանատիպ նյութեր