ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին և անջատողականներին դադարեցնել կրակը
ԱՄՆ-ն անհարգստացած է Ուկրաինայի Արևելքում գտնվող Դեբալցևոյում տիրող իրավիճակի շուրջ և կոչ է անում Ռուսաստանին և անջատողականներին դադարեցնել կրակը: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպ-ի մամլո խոսնակ Ջեն Պսակին:
Պսակին հայտնել է, որ ըստ Ուկրաինական իշխանությունների, վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական ուժերի ուղղությամբ զինյալների կողմից 129 անգամ կրակ է արձակվել:
Սակայն, երկուշաբթի երեկոյան Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ ամեն օր ուկրաինական ուժերի կողմից կրակոցներ արձակելն ու պայթուցիկներ օգտագործելը չի դադարում Դեբալցևոյի շրջանում: