211652_close_icon
views-count1356 դիտում article-date 16:35 17-02-2015

Ռուսական և արևմտյան պատժամիջոցները վատթարացնում են համաշխարհային տնտեսության վիճակը. Ն. Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր ելույթում ասել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի երկկողմյան տնտեսական պատժամիջոցները բարդացնում են առանց այն էլ համաշխարհային տնտեսության դժվարին դրությունը, ինչն ազդում է նաև Ղազախստանի վրա: Դրանք վատթարացնում են երկրների և ժողովուրդների դրությունը: Ղազախստանը, որ միջազգային հանրության մասն է, բացառություն չի կազմում: Բացի այդ, նա նշել է, որ պետությունների միջև սերտ տնտեսական համագործակցությունը հանդիսանում է ամենաարդյունավետ միջոցը՝ համընդհանուր անվտանգության հաստատման համար: Նա զգուշացրել է նաև, որ միջազգային հարաբերություններում վստահության պակասի հետևանքով ոչ միայն թուլանում է ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու կարողությունը, այլ նաև գլոբալ ռազմական հակամարտությունը իրական է դարձնում:

Նմանատիպ նյութեր