211652_close_icon
views-count4623 դիտում article-date 10:15 31-12-2015

Գիշերային ժամերին ուտելը վատթարացնում է հիշողությունը. գիտնականներ

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ գիշերային ժամերին ուտելը բացասական ազդեցություն կարող է թողնել մարդու հիշողության վրա, հայտնում է Informing.ru-ն: Նրանք պարզաբանում են, որ մարդկային ուղեղը կարիք ունի 6-8-ժամյա քնի, և եթե մարդը գիշերային ժամերին արթնանում է, որպեսզի ուտի, նրա ուղեղն ուղղակի չի հասցնում էներգիա ստանալ: Հետազոտությունը բժիշկներն անցկացրել են մկների վրա: Նրանց բաժանել են 2 խմբի: Առաջին խմբին կերակրել են կանոնավոր ռեժիմով, իսկ երկրորդ խմբին՝ ժամը 21:00-ից մինչև 03:00-ն ընկած ժամանակահատվածում: Արդյունքում երկրորդ խումբը առավել թույլ ունակություններ է դրսևորել, քան առաջին խումբը:

Նմանատիպ նյութեր