211652_close_icon
views-count1341 դիտում article-date 23:12 17-02-2015

Փախստականների առկայությունն ինքնին սադրիչ տարր է. Պետեր Պալ Կրանցին

Այսօր «ՀՌԿԿ-Հայաստան» հիմանդրամի գրասենյակում ներկայացվեց ներքին տեղահանվածների խնդիրներին վերաբերող հետազոտություն: Բանախոսը «ՀՌԿԿ-Հայաստանի» հետազոտող Պետեր Պալ Կրանցինն էր, ով Պազմանի Պետեր կաթոլիկ համալսարանի ասպիրանտ է: «Շահարկելով փախստականների խաղաքարտը. փախստականները և ներքին տեղահանվածները Հարավային Կովկասում՝ որպես հակամարտության լուծման հիմնական գործոն» վերտառությամբ ուսումնասիրության առանցքը Հարավային Կովկասում առկա հակամարտություններում փախստականների և ներքին տեղահանվածների դերն էր: Ուսումնասիրության թեման արդիական և հրատապ է ամբողջ տարածաշրջանի համար: Պետեր Պալ Կրանցինի ուսումնասիրությունը բավականին ընդգրկուն էր, քանի որ պարունակում էր պատմական փաստեր, վիճակագրական տվյալներ, քաղաքական վերլուծություններ և միջազգային արձագանքներ: «Փախստականների կամ ներքին տեղահանվածների առկայությունն ինքնին սադրիչ տարր է, քանի որ պետությունները սառեցված հակամարտություններում երկխոսություն սկսելու ժամանակ այդ հարցը որպես խաղաքարտ են օգտագործում»,- նշեց հետազոտողը: Ուսումնասիրության մեջ բանախոսն անդրադարձել էր նաև խնդրի իրավական կարգավորմանը վերաբերող հարցերին, որոնք առկա են հետխորհրդային երկրներում: Այս մասին հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր