211652_close_icon
views-count1388 դիտում article-date 12:50 18-02-2015

Հալեպի հայաբնակ և քրիստոնյա թաղամասերը ենթարկվել են հրթիռակոծության. կան զոհեր և տասնյակ վիրավորներ

Մի քանի օր է՝ սիրիական բանակը հրթիռակոծում է Հալեպի այն արվարձանները, որոնք վերահսկվում են զինված խմբավորումների կողմից: «Բերիո լուրեր»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ մինչ սիրիական բանակը նկատելի առաջընթաց է գրանցում հյուսիսային և արևմտյան արվարձաններում ու քաղաքում, զինված ահաբեկչական խմբավորումները թիրախ են դարձրել քաղաքի խաղաղ բնակչությանը: Երեկ կեսօրին հիրթիռակոծության է ենթարկվել հայաբնակ Ազիզիե թաղամասը, մասնավորապես «Ֆորեսթա» սրճարանը և նրան հարող տարածքը, 5 անգամ հրթիռակոծվել է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող և մեծամասամբ հայերին պատկանող Պստան Գլափ վաճառախանութների շրջանը: Հրթիռակոծվել են Մոկամպո, Թշրին և այլ թաղամասերը, որոնց հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 36 խաղաղ բնակիչ: Մեծ վնաս է հասցվել բնակելի շենքերին, խանութներին և այլ շինություններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր